Քաղաքական

Արամ Ա- ն ընդունեց ԱԺ պատվիրակությանը. օրակարգում Քեսաբի իրադրությունն էր

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր առավոտյան ընդունել է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությանը, որը Լաթաքիայում էր փաստահավաք առաքելությամբ եւ այնտեղ հանդիպել էր Քեսաբի հայ փախստականների հետ։ 

Վեհափառ հայրապետը հայ պատգամավորներին ներկայացրել է Քեսաբում եւ Լաթաքիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ տեղեկացրել, թե ինչ քայլեր եւ աշխատանքներ է իրականացնում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ինչպիսի խորհրդակցություններ է վարում քաղաքական եւ դիգանագիտական շրջանակների հետ։ Արամ Ա կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել ՀՀ նախագահին զորակցության եւ հատկապես քաղաքական- դիվանագիտական աշխատանքների համար։

Back to top button