Միջազգային

«Աջ սեկտորի» խմբավորման ակտիվիտները փորձել են գրոհել Գերագույն ռադայի շենքը

Նախօերին Ուկրաինական «Աջ սեկտորի» խմբավորման ակտիվիտները փորձել են գրոհել Գերագույն ռադայի շենքը: Ինչպես հաղորդում են ուկրաինական գործակալությունները Գերագույն ռադայի շենքի մոտ հավաքվել են «Աջ սեկտորի» ավելի քան 200 անդամներ , ովքեր պահանջել են Ռադայի կողմից ՆԳ նախարարի պաշտոնում նշանակված Արսեն Ավակովի հրաժարականը: Գիշերը խմբավորման ակտիվիստները որոշում են կայացրել հեռանալ Ռադայի տաարծքից, բայց այսօր առավոտյան կրկին հավաքվելու կոչով:

Հիշեցեննք, որ «Աջ սեկտորը» իր ակտիվիստ և համակարգող Ալեքսանդր Մուզիչկոյի սպանության մեջ մեղադրել էր Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին: Նման հայտարարությամբ էր հանդես եկել կազմակերչպության Ռովենսկու մարզային կառույցի ղեկավար Յարոսլավ Գրանիտնին: Իր հերթին այսօր Արսեն Ավակովը հայտնել է, որ Մուզիչկոյի ձերբակալության, այնուհետև սպանության աուդիո ձայնագրությունները կհրապարակվեն:

«Յուրաքանչյուրը յուրովի է ընկալում տեղեկատվությունը, որպեսզի դադարի մեղադարանքների ալիքը, առաջիակ օրերին ՆԳՆ-ը կհարապարկի Մուզիչկոյի ձերբակալության, ինչպես նաև սպանության աուդիո ձայնագրությունները»,-հայտարարել է Ավակավը: Ի դեպ, ստացված վերջին տեղակատվության համաձայն, Ուկրաինայում դադարեցվի «Աջ սեկտոր» խմբավորման գործունեությունը:

Back to top button