Մշակույթ

Թատրոնի օրը՝ մշակութային մայրաքաղաքում

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

Շուրջ 150 տարվա հարուստ ավանդույթ ունեցող Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեծ շուքով են նշել թատրոնի միջազգային օրը: Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումն ինտերակտիվ էր, խաղացանկն էլ՝ վիճակահանությամբ: Հանդիսատեսի ընտրությամբ դերասանները ներկայացրել են հատվածներ «Չար ոգին», «Ժայռը», «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Առնետները» ներկայացումներից ոչ միայն դասական մոտեցմամբ, նաեւ թե ինչպիսին կլինեին հայտնի դասականների դրամաները մեր օրերում:  Տոնական երեկոյի ընթացքում եղել են բազմաթիվ պարգեւատրումներ՝ շքանշաններ, պատվոգրեր, մրցանակներ ու շնորհավորանքներ:

Back to top button