Հասարակություն
Քեսաբահայերի խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է. ՀՀ վարչապետ


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Քեսաբահայերի խնիդրը կառավարության ուշադրության կենտրոնում է, այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որի կառավարությունը նույնպես քայլեր է ձեռնարկում մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար: Վարչապետը հղում է արել մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն, իբր սիրիահայերի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում չէ: «Ես ուզում եմ մեր քաղաքցիներին տեղեկացնել, որ դա ամենևին այդպես չէ, մեր ուշադրության կենտրոնում է այս հարցը»:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վարչապետի հարցին ի պատասխան, հայտարարել է, որ պատգամավորներից կազմված խումբը այսօր Դամակոսում են նախատեսել հանդիպումներ, շաբաթ օրը նրանք Երևան կվերադառնան: