Ռուբեն Բաբայան.Այսօրվա դպրոցն իր կրթական համակարգից վերացրել է թատրոնը


Ալիասա Գևորգյան
«Ռադիոլուր»
Ինչպես ասում էր Վահրամ Փափազյանը`թատրոնը կալվածք չէ, ունեցվածք չէ, որ կտակես, փոխանցես, դա ճանապարհ է, որ պիտի անցնես: Ինչպես է անցնում հայ թատրոնն իր ճանապարհը մեր ժամանակներում: Այսօր թատրոնի միջազգային օրն է: Այդ առիոթով վերոնշյալ հարցի շրջանակներում իրենց տեսակետնեն են այսօր կիսել Հովհաննես Թումայանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ու ՀՀ վաստակավոր արտիստ, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռազմիկ Խոսրոևը:
Լինելով արվեստներից հնագույնը՝ թատրոնը նաև ամենաժամանակակիցն է, որովհետև յուրաքանչյուր ներկայացում ստեղծվում է հենց այս պահին ու ներկայացման ավարտին ամեն ինչ վերջանում է: Որևէ ներկայացում երբեք նույնությամբ չի կրկնվում: Սա թատրոնի առեղծվածներից ընդամենը մեկն է: «Որքանով թատրոնը կհամապատասխանի իր ժամանակի պահանջներին, այնքանով կկայանա, չի համապատասխանի՝ կմեռնի, իսկ մեռած թատրոն չի լինում». Հովհաննես Թումայանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի բանաձևն է: Ինչպես ասում էր Վահրամ Փափազյանը`թատրոնը կալվածք չէ, ունեցվածք չէ, որ կտակես, փոխանցես, դա ճանապարհ է, որ պիտի անցնես: Ինչպես է անցնում հայ թատրոնն իր ճանապարհը մեր ժամանակներում: Այդ ճանապարհին ի հայտ եկած խնդիրները Ռուբեն Բաբայանը բաժանում է մի քանի խմբերի.
«Ժամանակակից թատրոնը պահանջում է բազմաթիվ մասնագետներ, այդ թվում՝ լուսավորողներ, համակարգչայաին տարբեր հմտությունների տիրապետող և այլն: Փոխվել են նաև ժամանակակաից դերասնին ներկայացվող պահանջները: Նա բեմի վրա պետք է կարողանա անել ամեն ինչ»:
«Թատրոնի ձեռքը մշտապես պետք է գտնվի ժամանակի զարկերակի վրա: Մենք աշխարհից վերցնելու ու նաև աշխարհին տալու բան ունենք: Այս առումով արվեստն ընդհանրապես նման է արյունատար անոթների»,-ասում է տիկնիկային թատրոնի ղեկավարը: Կազմակերպչական առումով, ըստ նրա, հայ թատրոնն այսօր դոփում է տեղում: Խորհրդային կարծրատիպերը դեռևս խանգարում են թատրոնի առաջընթացին: «Հաստիքացուցակներում կան մարդիկ, որոնք տարեկան մեկ-երկու անգամ են բեմ դուրս գալիս»,-դժգոհում է արվեստագետը: Դժգոհությունների տեղիք տվող խնդիրներով հանդերձ հայ թատրոնն այսօր կա ու փորձում է լինել իր ժամանակի զարկերակը: Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռազմիկ Խոսրոևը պնդում է ՝այսօր էլ ստեղծվում են լավ ներկայացումներ, եթե անգամ պետական մրցանակների չեն արժանանում:
«Յուրաքանչյուր թատրոն ունի իր գեղագիտությունը, որը թելադրում է տվյալ թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ղեկավարը հեռանում է իր հետ տանելով այդ գեղագիտությունը»,-սա տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի պատասխանն էր հարցին, թե որքանո՞վ է անհրաժեշտ թատրոնին գեղարվեստական ղեկավարի հաստիքը: Թատրոնի անհրաժեշտությունների ցանկում այսօր նշվեց նաև եթե ոչ կոնկրետ թատրոնի, ապա արվեստի մասին օրենքը, որով կկարգավորվեն թատրոնների ֆինասավորման խնդիրները: Խնդիրների ցանկից ևս մեկը, որն արձանագրում է տիկնիկային թատրոնի տնօրենը՝ այսօրվա դպրոցն իր կրթական համակարգից վերացրել է թատրոնը և արվեստն ընդհանարապես, ինչը, մեղմ ասած՝ շատ վատ է: