Հասարակություն

Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում զինծառայող է զոհվել

Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Բաբայանիընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:  Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում էքննություն:

Back to top button