Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել և խոսել են Հաագայում, գրել է Ուորլիքը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել և խոսել են Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խոսեցին Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում: Նրանք իսկապե՞ս հավատարիմ են Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար ուղի գտնելուն»,- գրել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հաագայում բացվել է միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցել են ավելի քան 50 երկրների նախագահներ և 5 միջազգային կազմակերպություն։

Back to top button