ԿարևորՔաղաքական

Հաագայում շփումներ եղել են բազմաթիվ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Ալիեւի հետ

Հաագայի Միջուկային անվտանգության գագաթնաժողովի երկօրյա աշխատանքների ընթացքում ընդմիջումների ժամանակ, ճեմասրահում նախագահ Սերժ Սարգսյանը շփումներ է ունեցել բազմաթիվ երկրների ղեկավարների հետ։ Սրանք շատ ընդունված ձևաչափի շփումներ են, որոնք սովորաբար չեն արձանագրվում պաշտոնական հաղորդագրություններում: Նախագահ Ալիևի հետ նույնպես նման շփում եղել է Հաագայում»,- ասել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը «Պանորամա» կայքին՝ այս կերպ արձագանքելով Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հերթական թվիթերյան գրառմանը։

Ավելի վաղ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Հաագայում օրերս կայացած միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում երկխոսություն են ունեցել: 

Back to top button