Քաղաքական

Կրթական քննարկումներ՝ քաղաքական ենթատեքստով

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանի աշխատանքային օրակարգի մեծ մասն այսօր հատկացվել էր կրթական համակարգին վերաբերող օրինագծերի քննարկմանը: Նախագծերից մեկը, օրինակ` վերաբերում է բուհ- ական կրթությանը։ Մասնավորապես` ուսման վարձում որոշակի զեղչեր է սահմանվում սոցիալական որոշ խմբերի համար: Քանի որ նախագիծը քննարկվում է առաջին ընթերցմամբ եւ դեռ երկու ընթերցում ունի անցնելու մինչեւ վերջնական օրենք դառնալը, ապա հնչած մի շարք առաջարկները կրթության եւ գիտության նախարարը խնդրեց պատշաճ ձեւակերպել` հետագայում նախագծում ներառելու համար: Բովանդակային քննարկումն այսքանով էլ ավարտվեց:

Back to top button