ԿարևորՔաղաքական

Բ. Սահակյան. Նաեւ ՄԽ շնորհիվ է պահպանվում հարաբերական խաղաղությունը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մինսկի խմբի գործունեության շնորհիվ է նաև, որ հակամարտության գոտում պահպանվում է հարաբերական  խաղաղությունը, «Ռադիոլուրին» տված բացառիկ հարցազրուցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: «Ադրբեջանը պարզապես երախտամոռություն է դրսևորում ասելով, որ Մինսկի խումբը սպառել է իրեն, քանի որ նույն  խմբի ապահոված հարաբերական խաղաղության շնորհիվ է Ադրբեջանը հասնում ինչ- ինչ հաջողությունների: 

Ուկրաինական դեպքերի հետ զուգընթաց Հայաստանում ակտիվացան այն խոսակցությունները, որ գործընթացը  կարող է  բացասաբար անդրադառնալ նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի՝ հատակապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վրա՝ հաշվի առնելով, որ համանախագահները ներկայացում են Ֆրանսիան,ԱՄՆ և Ռուսատանը, իսկ այս պահին Ռւոսատանը, մեղմ ասած, լավ հարաբերությունների մեջ չէ Արևմուտքի հետ։ Հետևաբար՝ հնարավո՞ր է արդյոք Մինսկի խմբի գործընթացը կասեցվի, քանի որ միմյանց միջև  քաղաքական խնդիրներ ունեցող  երկրների  ներկայացուցիչները  հնարավոր է չկարողանան հանդես գալ  միջնորդի դերում։

Արցախի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշեց, որ այս տարիների ընթացքում իրենք  պաշտոնական հայտարություններում միշտ նշել ու շարունակելու են նշել, որ կողմերը` ի դեմս  Ադրբեջանի, Հայասատանի և Արցախի պետք է երախտապարատ լինեն միջազգային  հանրությանը`  նրանց գործադրած ջանքերի համար, քանի որ  այս հարաբերական  խաղաղությունը  հիմնականում պահպանվում է միջնորդական առաքելության շնորհիվ:  Ըստ նախագահ  Բակո Սահակյանի՝  այս հարաբերական խաղաղությունը մի  քանի անգամ   գերադասելի է լայնամաստշտաբ պատերազմից։ «Ժամանակ առ ժամանակ հնչում է նման կարծիք, հատկապես՝ Ադրբեջանի կողմից, որ ԵԱՀԿ  Մինսկի խումբն իր գործունեությամբ չի նպաստում  հիմնախնդրի լուծմանը։ Մենք  համաձայն չենք այդ տեսակետի հետ: Եթե տարածաշրջանում  այսօր հարաբերական անդորր է, ապա  այստեղ  մեծ լումա  ունի  ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իսկ Ադրբեջանի առաջընթացը,այս կամ այն ձեռքբերումները կապված են  անմիջապես այդ առաքելության աշխատանքերի հետ։ Եթե չլիներ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ պարզ չէ, թե ինչ կլիներ Ադրբեջանի հետ։

Նախագահ Բակո Սահակյանի հետ զրուցեինք  նաև  պատերազմի  հնարավոր վերսկսման վտանգի մասին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ռազմատենչ  հայտարարությունները օր օրի ակտիվանում են։ «Եթե արցախյան  ազատագրական շարժումը պատմաբանները  գնահատելու լինեն, ապա, կարծում եմ,  դա կլինի գիտահետազոտական աշխատանք, քանի որ պայքարի հիմքում եղել է  ոգին ու ոգու շնորհիվ մենք  մի շարք  հաջողությունների ենք հասել։ Ոգին մինչ օրս կա»,- ասում է Արցախի նախագահի։

Զրուցի ժամանակ  նկատեցինք, որ իհարկե   ոգին շատ բան կարող  է փոխել, բայց  միայն ոգին բավարար չէ, որպեսզի արցախցին  մնա և  շենեցնի երկկիրը։ Հետևաբար՝ կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ ապահովելով  արցախցու  վերադարձը։«Այո մենք ունենք բազմաթիվ խնդիրներ,որոնք ժառանգել ենք խորհրդային տարիներից։ Մենք ողբերգություն ենք ապրել, բայց քանի որ ապրում ենք մեր  հարազատ ազատագրված  երկրում,այս հանգամանքը ինքնին նպաստում  է,որպեսզի ոգևորոված վիճակում լինենք:Մեր քայլերով ու գործողություններով ամեն ինչ անելու ենք,որ Արցախը լինի ավելի լավը,որն այսօր մենք ունենք»,- ասաց նախագահ Բակո Սահակյանը։

Back to top button