Միջազգային

Բարաք Օբամա.«ԱՄՆ-ը և Եվրոպան Ռուսաստանի հետ հակասություններ չեն փնտրում»

ԱՄՆ-ը և Եվրոպան չեն ցանկանում վերահսկել Ուկրաինան և Ռուսաստանի հետ հակասություններ չեն փնտրում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ ունենալով Բրյուսելում:  Միաժամանակ ԱՄՆ-ը և իր եվրոպացի գործընկերները լի են վճռականությամբ ուժեղացնել Ռուսաստանի մեկուսացումը, եթե այդ երկրի ղեկավարությունը շարունակի վարել Ուկրաինայի հարցում  ներկա իր քաղաքականությունը, ընդգծել է Օբաման: Ամերիկյան  վարչակազմի ղեկավարի խոսքով այդ դեպքում պատժամիջոցները կընդլայնվեն ու հետևանքները Ռուսաստանի տնտեսության և միջազգային ասպարեզում նրա հեղինակության համար կլինեն ավելի լուրջ: Օբաման միաժամանակ վստահեցրել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու հարցում դիվանագիտության համար դուռը նմում է բաց: «Կարծում եմ, որ կայունության կարելի է հասնել լարվածությունը թուլացնելու, Ռուսաստանի, Ուկրաինայի և միջազգային հանրության միջև ուղիղ երկխոսության  միջոցով: Աշխարհի համար լավ է, երբ Ռուսաստանն ընտրում է համագործակցության ուղին»,-ասել է նա:

«Ռուսաստանը Ղրիմից դուրս չի մղվի զենքի ուժի միջոցով: Սակայն քանի մենք միասնական ենք, Ռուսաստանի քաղաքացիները չեն կարող ռազմական ուժի վրա հիմնված բարեկեցություն ու բարգավաճ կյանք ունենալ», — հայտարարել է Բարաք Օբաման, դիմելով եվրոպացի իր գործընկերներին: Նա նախազգուշացրել է, որ Արևմուտքի երկրները ակտիվ դիվանագիտական և տնտեսական միջոցներ կկիրառեն Ռուսաստանին մեկուսացնելու համար: «Եթե ճգնաժամը խորանա, կխորանա նաև մեկուսացումը»,- հավելել է նա:

Back to top button