Մշակույթ
Այսօր Թատրոնի համաշխարհային օրն է


Այսօր թատերական աշխարհը նշում է Թատրոնի համաշխարհային օրը: Այն սահմանվել է 1961թ. Թատրոնի միջազգային ինստիտուտի IX կոնգրեսի կողմից:
«Թատրոն» բառը ծագում է հին հունարեն theatron (θέατρον) բառից, ինչը նշանակում է «վայր, որտեղ դիտում են»: Ավանդաբար թատրոնում երկու առավել տարածված ժանրեր են ներկայացվում` ողբերգություն եւ կատակերգություն, որոնց խորհրդանիշն են դարձել թատերական դիմակները: