Քաղաքական

ԱԺ պատգամավորները Դամասկոսում քիչ անց կհանդիպեն նախագահ Բաշար Ալ-Ասադին

Այսօր առավոտյան ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, ով ԱԺ պատգամավորների պատվիրակության կազմում մեկնել էր Լաթաքիա քեսաբահայության հետ հանդիպման նպատակով, facebook-յան իր էջում գրառում է արել. «Արդեն Դամասկոսում ենք: Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ քննարկելու սիրիահայության խնդիրները և Քեսապի ապագան: Մենք երախտապարտ ենք բարեկամ սիրիացի ժողովրդին՝ պատմության ամենածանր պահերին՝ մեր քույրերի ու եղբայրների կողքին լինելու համար, ում համար Սիրիան իրենց տունն է և հայրենիքը, և հուսով ենք, որ քաղաքական համազգային երկխոսությամբ հնարավոր կլինի հասնել խաղաղության և կյանքը տեղափոխել բնականոն հուն»:

Back to top button