Միջազգային

Օբամա.Ռուսաստանի հետագա գործողություններն Ուկրաինայի դեմ չեն մնա առանց հետևանքների

Հաագայում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետագա գործողություններն Ուկրաինայի դեմ չեն մնա առանց հետևանքների:  Նրա խոսքով «մեծ յոթնյակի» Հաագայում կայացած հանդիպման ժամանակ առաջատար երկրների ղեկավարները ստեղծել են հիմքեր, որոնք  հետագայում, եթե լարվի իրավիճակը, հնարավորություն կտան  Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկել: Օբաման նաև ասել է, որ Ղրիմի անեքսիան չի ընդունում որպես արդեն կայացած փաստ: Խոստացել է Ուկրաինային տրամադրել ֆինանսական և տնտեսական օգնություն և հայտարարել է, որ այդ երկրի համար ամենակարևորն այս պահին ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: Բարաք Օբաման Ռուսաստանին անվանել է տարածաշրջանային տերություն, որը սպառնալիքներ է կրում իր մերձակա որոշ հարևանների համար, ինչը նրա կարծիքով թուլության այլ ոչ թե ուժի դրսևորում է: Միաժամանակ նշել է, որ Ռուսաստանին չի համարում իր երկրի ազգային անվտանգության համար սպառնալիքի գլխավոր աղբյուր:

Back to top button