Միջազգային

ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկին Չեխիայի խորհրդարանի պատգամավորները հավանություն չեն տվել

Չեխիայի խորհրդարանի պատգամավորները հավանություն չեն տվել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու առաջարկին: «Պատգամավորների պալատը հավանություն չի տվել առաջարկին, որի համաձայն կառավարությանը հանձնարարվում է Եվրամիության շրջանակներում Ռուսաստանի դեմ սահմանել պատժամիջոցներ»,- ասվում է չեխական լրատվական գործակալության հաղորդագրությունում: Նշենք, որ ԱՄՆ և Եվրամիությունը Ռուսաստանի դեմ մտցրել են անհատական պատժամիջոցներ` սառեցվել են ակտիվները, մի շարք քաղաքական գործիչների և գործարարների արգելվել է տրամադրել մուտքի վիզաներ:

Back to top button