Միջազգային

Կատալոնիայի անկախության հռչակագիրը Իսպանիայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել

Իսպանիայի Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն Կատալոնիայի ինքնավար մարզի խորհրդարանի որոշումը Կատալոնիան ճանաչել որպես «իրավական և քաղաքական ինքնիշխան սուբյեկտ»  հակասում է երկրի հիմնական  օրենքին և մարզի կանոնադրությանը: Միաժամանակ ըստ Սահմանադրական դատարանի սահմանադրությանը չի հակասում խորհրդարանի կողմից հռչակված  Կատալոնիայի քաղաքացիների սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու  իրավունքը:  Այդ դրույթը «կարող  է մեկնաբանվել որպես հարցադրում, որը չի դնում  ինքնորշման իրավունքի խնդիր», ասվում է հայտարարությունում:

Back to top button