Մշակույթ

Թուրքիան փորձում է գիտական վեճերի մեջ ներքաշել հայերին ու վրացիներին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Թուրքիան Արևմտյան Հայաստանի պատմական Տայք նահանգի 300 հուշարձան  ճանաչել է վրացական ժառանգություն և նվիրաբերել Վրասատանին։ Այն տեղի է ունեցել 2011 թ։ Հանրային խորհրդի կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական- ազգային արժեքների, հուշարձանների պահպանության ենթահանձնաժողովի անդամները նախաձեռնել են անցկացնել քննարկումներ՝ հրավիրելով միջազգային կազմակերպությունների  և ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ուշադրությունը։

Թուրքիայի Փամուքքալեի և Սեբաստիայի համալսարանների մասնագետներնը 2003 թ ավարտեցին պատմական Տայք նահանգի՝ Թուրքիայի հյուսիսարևելյան ծայրագավառում գտնվող հուշարձանների ուսումնասիրությունները, և 2003թ. ի վեր երկու համալսարանների պատմաբան արվեստաբաններն ուսումնասիրել են մոտ 300 կրոնական, պատմամշակութային հուշարձաններ`վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, դրանք գրանցել որպես վրացական:

Հատկանշական է, որ այս հուշարձանների մեծագույն մասը Տայքի Հայ Բագրատունիների իշխանության ժառանգությունն է: Թուրքիայում նույնպես այդ եկեղեցիները ներկայացվում են որպես վրացական: Իսկ արդեն 2011 թ թուրքական իշխանություննրը Մեծ Հայքի Տայք նահանգում գտնվող 5-ից 11-րդ դարերի հայկական հուշարձանները Թուրքիան ճանաչեց որպես վրացական  մշակութային  ժառանգություն: Արդեն երեք տարի է անցել, սակայն հայկական կողմը  փոքր- ինչ ուշացումով անդրադարձավ  այդ իրողությանը: 

Հանրային խորհրդի ազգային արժեքների  ենթհանձանաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը նշեց, որ Հանրային խորհուրդը նախաձեռնում է այս թեմայի շուրջ քննարկում՝ հրավիրելուվ միջազգային կառույցների և  ՅՈՒՆԵՍԿՕ- ի ուշադրությունը։

«Տայքի ճարտարապետությունը ճշգրիտ կրկնում է Արարատյան դաշտի ճարտարապետությունը։ Վանքերից մեկը Էջմիածնի վանքի հատակագծի ճշգրիտ կրկնությունն է: Նշենք, որ խոսքը Իշխան և Օշք գավառների մասին է»,- ասում է հանձնաժողովի անդամ  Վահան Տեր-Ղազարյանը։

Հանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանն էլ  մանրամասնում է, որ այս եկեղեցիները կամ առաքելադավան են, կամ հայ քաղկեդոնական։ Բյուզանդական ճնշումների արդյունքում քաղկեդոնական են դարձել, բայց այդ  եկեղեցիներում  ժամերգությունները, ծիսական արարողակարգերը բացառապես հայերեն են եղել՝ ո՛չ վրացերեն, ո՛չ հունարեն: Ըստ Վահան Տեր-Ղազարյանի՝ Թուրքիան այս հարցում խորամանկում է՝ փորձելով գիտական վեճերի մեջ ներքաշել հայերին ու վրացիներին։ Ըստ հանձնաժողովի նախագահի՝ թեև դժվար է լինելու, սակայն հույսները ԱՄն Կոնգրեսի Ներկայացուցիչներ պալատի  ընդունած 306 բանաձև է, որով Թուրքիայի կառավարությանը պահանջ է ներկայացվում դադարեցնել կրոնական հողի վրա իրականացվող հետապնդումները, բոլոր քրիստոնյաներին իրավունք տալ ազատորեն այցելել սեփական սրբավայրեր, այնտեղ եկեղեցական ծիսակատարություններ մատուցել, վերադարձնել քրիստոնեական վանքերը, ինչպես նաև թույլատրել քրիստոնեական եկեղեցիների իսկական տերերին առանց որևէ խոչընդոտի կամ սահմանափակման իրենց ցանկությամբ պահպանել կամ վերականգնել դրանք։

Back to top button