Մշակույթ
Գյումրեցի արվեստագետները՝հայկական «Գալերի 25» ստեղծագործական կենտրոն-ցուցասրահի հաջողությունների մասին


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Գյումրի
Ավստրիայի Ինսբրուգ քաղաքի ժամանակակից արվեստի 18-րդ Արտ Ինսբուրգ ցուցահանդեսին եւ Գերմանիայի Վիլհելմսհաֆեն քաղաքի նկարիչների միության Նորդ-Վեստ Սեցեսիոն ցուցասրահում Գյումրեցի արվեստագետները հայկական ժամանակակից արվեստն էին ներկայացնում Կենտրոնական եվրոպայում: Հայկական «Գալերի 25» ստեղծագործական կենտրոն-ցուցասրահի հաջողությունների, ինչպես եւ Ավստրիայի Ինսբուրգ եւ Գերմանիայի Վիլհելմսհաֆեն քաղաքների ցուցասրահներում հայկական ներկայացուցչության թողած տպավորության մասին են պատմել գյումրեցի արվեստագետները: