Հասարակություն

Այսօր միջինքն է. հայ տանտիկինները բաղարջ են թխում

Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին և կոչվում է միջինք: Այս մասին տեղեկացնում է Qahana.am-ը։ Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողություն կունենա:

Back to top button