Միջազգային
Քեսաբի ազատագրման լուրերը հերքվում են


ՍԴՀԿ Քեսաբի կառույցները հերքում են այսօր տարածված այն տեղեկությունները, թե Սիրիայի բանակն ազատագրել է հայաշատ քաղաքը գրոհայիններից։
«Ավելին՝ արդեն ստուգված տեղեկությունների համաձայն՝ գրոհայինները շարժվում են դեպի Լաթաքիա, որտեղ ապաստանել են քեսաբցիները։ Բուն Լաթաքիայում նույնպես մեծ թիվ է կազմում հայերի քանակը։ Ճշտված լուրերի համաձայն՝ Քեսաբն այս պահին կողոպտվում է, ամբողջ շարժական գույքը բեռնատարների վրա տեղափոխվում է Թուրքիա։ Գրոհայիններին ակտիվ աջակցում են թուրքական զինվորականները»,- «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդում է ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը։