ՀասարակությունՏեսանյութեր

Վարդան Պետրոսյանի փաստաբանը ներկայացնում է վթարի 3D մոդելավորումը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր ներկայացրել է 2013-ի հոկտեմբերի 20-ին Եղվարդ- Երևան  ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մանրամասները՝ ըստ PC crash ծրագրի միջոցով իրականացված փորձաքննության, որի հիման վրա 3 D ձևաչափով մոդելավորում է  իրականացվել  Սլովակիայի դատական փորձաքննությունների ինստիտուտում: Վերջինի տնօրեն, վթարների հետազոտության և վերլուծության եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ Գուստավ Կասանիցկին ևս մասնակցել է ասուլիսին տեսակապի միջոցով։  Հանդիպմանը մասնակցել է նաև «Աքիլես» հկ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

PC crash ծրագիրը ներկայացնում է ճանապարհատրանսպորտային պատահարի պատկերը 3 D ձևաչափով: Ծրագրի շնորհիվ կարելի է հստակ պատկերոցում կազմել վթարի տեխնիկական մանրամասների վերաբերյալ։ «Այս ծրագրի հիման վրա կատարված փորձաքննությունն անվերապահորեն ընդունում են աշխարհի լավագաույն փորձագտները»,- ասում է  Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարայնը: Նա այսօր ներկայացրեց դերասանի մասնակցությամբ ավտոնթարի մոդելավորված տարբերակը:  «Սրանք փորձաքննության արդյունքներն են, որոնք փաստում են , որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի ոչ թե կողային, այլ՝ բանուկ հատվածում: Սա 100 տոկոսանոց ճշմարտություն է»։

Սլովակ փորձագետն ըստ էության ժխտում է տուժող կողմի այն պնդումը, որ Վարդան Պետրոսյանի կողմից հարվածի ենթարկված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան եղել է կանգնած դիրքում:  «Աքիլես» հկ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրում փաստին, որ Եղվարդ- Երևան  ավտոճանապարհի համապատասխան վայրում երթևեկության նշանների բացակայությունը ևս վթարին նպաստող գործոն է հանդիսացել: «Համապատասխան մարմինները վթարից հետո էլ հետևություն չեն արել և անհրաժեշտ ցուցանակները մինչ օրս էլ բացակայում են»,- ասում է Հովհաննիսդյանը։

Back to top button