Քաղաքական

Մենք կարող ենք ճանապարհ գտնել տևական խաղաղության համար. Ուորլիքի հերթական թվիթերյան գրառումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Հաագայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և սկզբունքորեն համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթնաժողով անցկացնելու հարցում: Ուորլիքի խոսքով՝ մնում է ճշտել ամսաթիվը: Այդ մասին Ջեյմս Ուորլիքը գրել է Twitter-ի իր էջում:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո ևս մի գրառում է արել Twitter-ի իր էջում՝ մասնավորապես գրելով. «Եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բաց լինեն կառուցողական երկխոսության համար, մենք կարող ենք ճանապարհ գտնել տևական խաղաղության համար»:

Back to top button