Միջազգային

Հռոմի պապն օրհնել է «Նոյ» ֆիլմը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մարտի 24-ին օրհնել է ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմը` գլխավոր դերակատար Ռասել Քրոուի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է lenta.ru-ն` հղում անելով The Daily Mail-ին։  Դերասանի խոսքով՝ Ֆրանցիսկոսն իր հետ կարճատև հանդիպման ընթացքում հավանություն է տվել ֆիլմին։ Քրոուն նշել է, որ չնայած ֆիլմի շուրջ առաջացած բազմաթիվ վեճերի՝ մեծ պատիվ է եղել Վատիկան հրավերը։ 

Դերասանին հաջողվել է հանդիպել Հռոմի պապի հետ միայն երրորդ փորձից հետո։ Մինչ այդ նախանշված երկու հանդիպումները, չէին կայացել՝ Վատիկանի նախաձեռնությամբ։ Հանդիպման մասին դերասանը խնդրել է Twitter-ի միջոցով, որտեղ առաջարկել է Հռոմի պապին դիտել ֆիլմը և փոխանցել կարծիքը։

Back to top button