Հասարակություն

Հարություն Քուշկյան.«Արցախցին պետք է բուժվի Արցախում»

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ-Երեւան

«Արցախցին պետք է բուժվի Արցախում»,-«Ռադիոլուր»ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ԼՂՀ նորանշանակ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: «Իսկ դրան հասնելու համար ոլորտը արդիկանացնելու ուղղությամբ հարկավոր է մի շարք ծրագրեր իրականացնել»,- հավելել է նա: Ծրագրերը բազմաթիվ են` ծննդօգնության արդիականացումից մինչեւ բժիշկների վերապատրաստման դասընթացներ: Հարություն Քուշկյանն անդրադարձել է նաև իր կուսակցությունից դուրս գալու խնդրին: Հիշեցնեք, որ Հարություն Քուշկյանը Բարգավաճ Հայաստան Կուսակցության անդամ էր:

Մարտի 14-ին Հարություն Քուշկյանը նշանակվեց Լեռնային Ղարաբաղի հանրապետություն առողջապահության նախարար: Մինչ այդ, Հարություն Քուշկյանը ՀՀ առողջապահության նախարարն էր և նախարարի պաշտոնը զբաղեցրել էր ԲՀԿ-ի  քվոտայով: Միայն Հարություն Քուշկյանի նշանակումից հետո պարզ դարաձավ, որ վերջինս այլևս  կուսակցական չէ: «Ռադիոլուր»-ի հետ հարցազրույցում Հարություն Քուշկյանը տեղեկացրեց, որ առաջարկը եղել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից:

«Մենք հանդիպեցինք ԼՂՀ նախագահի հետ  ու վերջինս ինձ հրավաիրեց, որ ես գամ Արցախ, ղեկավարեմ առողջապահական համակարգը, և ես տեսա, որ լրջագույն և հավակնոտ ծրագրեր ունի նախախագահը առողջապահական ոլորտում իրականացնելու համար և գտա, որ դա ինձ համար մեծ պատիվ է համեստ ներդրում ունենալ առողջապահական ոլորտի զարագացման համար` ի նպաստ Արցախի ժողովրդի առողջապահության ամրապնդմանը: Կուսակցության ղեկավարը դրական արձագանքեց, որպեսզի ես գամ և աշխատեմ Արցախում ու լինեմ անկուսակցական»:

Հարություն Քուշկյանը նշեց նաեւ, որ արդեն և որոշ չափով հասցրել է ուսումնասիրել դաշտը և արդեն ուրվագծվում են այն  ոլորտները, որտեղ պետք է առաջնային փոփոխություններ իրականացնեն՝ սկսած ծննդօգնության արդիականացումից, մինչև  բժիշկների վերապատրաստում:

«Իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր, անցկացվելու են  սիմպոզիումներ, կոնֆերանսներ, Հայաստանից ժամանելու են լավագույն պրոֆեսորները, լինելու է բաց դռների օր»: Նախարարը չբացառեց, որ առաջիկայում Հայաստանի լավագույն մասնագետները հնարավոր է տեղափոխվեն Արցախ: Նախարարն արդեն այս շաբաթ նախատեսում է այցեցել Արցախի վարչական շրջաններ վիճակին ծանոթանալու համար, չնայած նշում է, որ ի պաշտոնե և որպես բժիշկ հաճախ է եղել Արցախում ու կան լավ մասնագետներ, «պարզապես աշխատանքային տեմպը պետք է համապասխանենցեն արդեն  իմ աշխատաոճի հետ, որպեսզի էլ ավելի զարգացնեն համակարգը»:

«Համոզոված եմ, որ արցախցին արդեն հավատում է, որ այստեղ է բուժելու:Ես վստահ եմ, որ մեր հարգարժան կոլեգաների հետ բարձրացնելու ենք ժողովրդի վստահությունը: Ու մենք կհասնենք նրան, որ արցախցին բուժվի Արցախում»,- հավելել է Հարություն Քուշկյանը:

Back to top button