Հասարակություն
Հալեպում հրթիռակոծվել է ս. Երրորդություն եկեղեցին, կան վիրավորվեն


Հալեպում՝ Նոր Գյուղի շրջանում հայկական ս. Երրորդության եկեղեցու հրթիռակոծության ընթացքում վիրավորվել է չորս մարդ, Հալեպից հայտնում են ՀՅԴ լրատվական կենտրոնից։ Զոհերի մասին հստակ տեղեկություններ չկան։
Ըստ հաղորդագրության՝ հրթիռների թիրախը հայկական եկեղեցին էր, որի գմբեթի վրա պայթել է հրծիռներից մեկը։
Եվս մի հրթիռ պայթել է տեղաբնակ հայերից մեկի տան վրա։ Մինչեւ հրշեջ մեքենաների ժամանումը տեղի հայ երիտասարդությունը փորձել է հանգեցնել կրակը։