Միջազգային

Ասադի զորքերը դուրս են մղել գրոհայիններին Քեսաբից

Բաշար Ասադի զինուժին հաջողվել է հայաբնակ Քեսաբի զգալի մասը կրկին վերահսկողության տակ առնել: Սիրիական զինուժը գրոհայիններին հետ է մղել է քաղաքի  թաղամասերի մեծ մասից: Սիրիական դրոշը կատաղի մարտերից հետո բարձրացվել է Նասր լեռան գագաթին, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը՝ հղում անելով սիրիական լրատվամիջոցները։

Ըստ «Սուրիա ալ-Էն»  գործակալության՝ գրոհայինները շրջափակված են հեռահաղորդակցության գործակալության և միգրացիոն ծառայության մոտ: Քեսաբի արվարձաններում կառավարական զինուժը սպանել է 250 գրոհայինների, որոնք շարժվելիս են եղել թուրքական սահմանի ուղղությամբ: «Սիրիցի զինվորականները վերահսկում են Թելեթ Անբաբա և Թելեթ էս Սահրա բարձունքները, ազատագրել Բադռուսիա բնակավայրը։ Սահմանային Սամրա և Նաբաա-էլ Մուր շրջաններում կատազի մարտեր են ընթանում»,- հայտնել է գործակալության ռազմական աղբյուրը: Տեղի բնակչությունը զինված է և համալրում է «ժողովրդական կոմիտեները», որոնք կռվում են կառավարական զինուժի շարքերում:

Նախագահ Ասադի զինուժը կռվում է զինված խմբավորումների դեմ նաև Լաթաքիայի  հյուսիսում, որոնք Սիրիա էն թափանցել Թուրքիայի տարածքից: Գործի է դրվել ավիացիան, օդից վերահսկվում է գրոհայինների տեղաշարժը լեռներում, հարվածներ են հասցվում նրանց հենակետերին :Հոմսում, «Սուրիա» հեռուստաալիքի փոխանցմամբ, զենքը վայր է դրել 65 գրոհային, նրանք հանձնվել են իշխանություններին։

Back to top button