Քաղաքական

Տ.Բալայան.«Քեսապի տեղահանված հայերի հարցը ԱԳ նախարարության ուշադրության կենտրոնում է»

Քեսապի տեղահանված հայերի հարցը արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով Քեսապի տեղահանված հայերին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին: Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա:

«Այժմ տեղահանվածները գտնվում են Լաթաքիայում, և մենք փորձում ենք ուղիներ որոնել` հնարավորինս տարբեր ձևերով օժանդակություն հասցնելու համար»,- ասել է Բալայանը:

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Քեսապի հայերը տեղափոխվեն Հայաստան, Բալայանը պատասխանեց, որ նման դեպքերի համար ԱԳՆ-ն հատուկ ընթացակարգ ունի` սիրիահայերին ընդունելու, քաղաքացիություն և մուտքի արտոնագիր տրամադրելու համար: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:

Back to top button