Միջազգային

ՌԴ Պետդուման Լեհաստանին առաջարկել է մասնատել Ուկրաինան

Լեհական լրատվամիջոցներն այսօր գրել են, որ Ռուսաստանի Պետական դուման պաշտոնական նամակ է ուղարկել Լեհաստանի արտգործնախարարություն՝ Ուկրաինան կիսելու առաջարկով: Gazeta.pl հրատարակությունը Լեհաստանի հանրային հեռուստատեսությանը հղումով գրում է, որ Մոսկվան Վարշավային առաջարկում է ջանքեր գործադրել Ուկրաինայի արևմտյան հինգ՝ Վոլինի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Տերնոպոլի և Ռովենի շրջանները Լեհաստանին միացնելու հարցով հանրաքվե անցկացնելու ուղղությամբ:

Լեհաստանի նախագահի հումանիտար հարցերով խորհրդական Տոմաշ Նալենչը հայտարարել է, որ իրենք վրդովված են բարեկամական երկրի մասնատմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկից: Նալենչը հայտարարել է, որ դումայի պաշտոնական ուղերձը անհրաժեշտ է հոգեբույժի զննության ուղարկել:

Back to top button