Միջազգային

Մերկելն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկել են Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո ստեղծված իրավիճակը: Կողմերն իրենց բավարարությունն են հայտնել Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության մանդատի համաձայնեցման հարցում: Հաստատվել է երկխոսությունը շարունակելու պատրաստականությունը, այդ թվում նաեւ փորձագիտական մակարդակում:

 

Back to top button