Միջազգային

«Մեծ յոթնյակի» հանդիպումը՝այսօր

Միջուկային անվտանգության գագաթնաժողովի աշխատանքային հանդիպումների ավարտին այսօր կկայանա «Մեծ յոթնյակի» հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Ուկրաինայի ճգնաժամային դրությունը և Ռուսաստանի հանդեպ հետագա քաղաքականությունը: Այն տեղի կունենա Նիդերլանդների վարչապետի նստավայրում, լրագրողներին հայտնել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը: Հանդիպման կազմակերպման նախաձեռնությունը Վաշինգտոնինն է:

Back to top button