Հասարակություն

Հայաստանում կա մոտ 30 հազար թմրամոլ. նրանց թիվը շարունակում է աճել

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ՄԱԿ- ի հայաստանյան գրասենյակում այսօր ներկայացվեց Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի 2013 թ. տարեկան զեկույցը։ Միայն ծանր թմրամիջոցների օգտագործողների թիվն ամբողջ աշխարհում, ըստ զեկույցի, գերազանցում է 27 մլն-ը: Կազմակերպությունը կարևորում է թմրակախյալների բուժումը որպես թմրամիջոցների անօրինական շրջանառության և սպառման ծավալների նվազեցման կանախարգելման միջոց։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն նշեց, որ Հայաստանն այս զեկույցում աշխարհագրորեն ներառված է Արևմտյան Ասիայի երկրների խմբում: «Այս տարածաշրջանը ափիոնի անօրինական տնտեսության կենտրոններից է: Ի լրումն սրա՝ Միջին Արևելքում շարունակվող անկայությունը դարձնում է Արևմտյան Ասիան խոցելի հանցվագործ գործունեության համար: Թմրանյութերի շրջանառության աճին զուգահեռ ավելանում է թմրամոլությունը»։

Այս առումով մեր երկիրը, ցավոք, բացառություն չէ, փաստում է  ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը:

Թմրամիջոցների հետ կապված հանցագրծությունների թիվը ևս ավելանում է: Այսպես՝ եթե 2012թ արձանագրվել է 1139 նման հանցագործություն, ապա 2013թ արձանագրվել և բացահայտվել է 1222 նման դեպքր։ Եթե 2012թ առգրավվել է 23 կգ 440 գ  տարբեր տեսակի թմրամիջոց, ապա նախորդ տարի այդ ցուցանիշը գերազանցել է 95 կգ։ Բացի դրանից՝  իրավապահները բացահայտում են թմրամիջոցների ապօրինի օգտագործողներին: Դրանց թիվը մեկ տարվա ընթացցքում կիսով չափ աճել են:

Ըստ առողջապահության նախարության իրականացված ուսումնասիրությունների՝ մեր երկրում կա շուրջ 30 հազար թմրամոլ, թեպետ պաշտոնապես գրանցված են մոտ 4300- ը։ Հայաստանում առավել խնդրահարույց թմրամիջոցներ են բնական և սինթետիկ ափիոնատիպ նյութերը: Հիմնականում  հայ թմրամոլները 25-40 տարեկանն են, Երևանից հետո ամենից շատ թմրամոլներ հաշվառված են Արմավիրի մարզից։

Back to top button