Տնտեսական

Հայաստանի ձու արտադրող ընկերություններըհայտնվել են անհավասար մրցակցային դաշտում. նրանք դիմել են ՏՄՊՊՀ-ին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ձու արտադրող ընկերությունները դիմել են Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովին՝ նշելով, որ մեծ քանակությամբ ձու ներկրվելու պարագայում իրենք հայտնվել են անհավասար մրցակցային դաշտում: Պարզաբանենք, որ ՀՀ օրենսդրությամբ ձվի պահպանման ժամկետը 25 օր է, մինչդեռ Ուկրաինայից, Բելառուսից ներկրվող ձվի վրա մակնշված է պահպանման 60 օրյա ժամկետ: Եվ ահա, տեղական ձու արտադրողները հակամենաշնորհային մարմնի աջակցությանն են դիմել:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան. «Բնականաբար այս տեսանկյունից անհավասար պայմաններ են առաջանում, մենք այժմ ուսումնասիրություններ ենք իրականացնում, առաջիկայում մեր ուսումնասիրության արդյունքները կհրապարակենք: Ամեն դեպքում, Երևանում նման խնդիրներ չեն առաջանում, խոսքն ավելի շատ մարզերին է վերաբերում: Այս պահին ձեռնպահ կմնամ որևէ եզրահանգումներ կատարելուց, ավարտելուց հետո մենք արդյունքները վերջնական կներկայացնենք»:

Back to top button