Տնտեսական

Լիկվորն` ընդդեմ Ֆարմատեքի, Գինեգործների միությունն ընդդեմ` Մտավոր սեփականության գործակալության

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հանգստյան օրերին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լրագրողների հետ քննարկել է անբարեխիղճ մրցկացության հետ կապված հարցեր: Ներկայացվել են հանձնաժողովի վարույթում գտնվող մի շարք հարցեր, լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացել են նաև Գերմանիայի փորձի հետ, լսել Համբուրգի սպառողների միության նախագահ Կաստելլո Էդդային: Հանդիպումը կայացել է Գերմանիայի միջազգային համագործակցության ՋԻ ԱՅ ԶԵԹ կազմակերպության Հարավային Կովկասի տնտեսության խթանում ծրագրի ֆինանսավորմամբ:

Հայ գինեգործների միջև կռիվ է ընկել, պատճառը՝ նռան տեսքով արտադրվող գինու շշերն են: Հաշտ ու խաղաղ աշխատում էին մինչև 2006թ դեկտեմբերի 15-ը: Այդ օրը Մտավոր սեփականության գործակալությունում նրանցից մեկը՝ քաղաքացի Վահագն Գևորգյանը գրանցում է «Նռան շիշ» արդյունաբերական նմուշը: Գրանցում է ու դառնում, այսպես ասենք, «Նռան շշի» սեփականատերը, սա՝ իր կարծիքով: Հայ գինեգործները սակայն, կարծիքը չեն կիսում, շարունակում են կրկին նռան տեսքով շշերի մեջ գինիներ արտադրել:

Քաղաքացի Վահագն Գևորգյանը սա անբարեխիղճ մրցակցություն է համարում, տեղական գինի արտադրողների համար դատական քաշքշուկների շրջան է սկսվում: Նրանք, սակայն, նույն կարծիքին են,. «Նուռն ազգային արժեք է, նման հուշանվերներ, ծաղկամաններ ու տարաներ միշտ պատրաստվել են, և առնվազն 3 արտադրամաս սկսած 1991 թ-ից պարբերաբար արտադրում են նռան տեսքով ապակե ու կերամիկական շշեր»,- Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքն է, ում դիտարկմամբ, Մտավոր սեփականության գործակալությունը այն պարզապես չպետք է գրանցեր:

«Մենք՝ արտադրողներս, կարծում ենք, որ մտավոր սեփականության գործակալությունը չպետք է գրանցեր, քանի որ ծիծաղելի է, որ գրանցել է: Երկրորդ, եթե այնուամենայնիվ գրանցել է, շշերը շատ կետերով տարբերվում են»:

Հարցը Ավագ Հարությունյանի խոսքով՝ «Դիվան բաշուն է հասնում»- դիվան բաշին ա յս դեպքում ՏՄՊՊՀ- է, Վագան Գևորգյանը դժգոհ է՝ շուկայում են նաև «Մարան», «Իջևանի գինու գործարան» ու «Պռոշյանի կոնյակի գործարաններ» ընկերությունների արտադրած նռան տեսքով գինիները, դրանք սպառողների մոտ շփոթություն կարող են առաջացնել իրեն պատկանող արդյունաբերական նմուշի նկատմամբ:

Հանձնաժողով վարչական վարույթ է հարուցվել, այս պահին այն քննվում է, հանձնաժողովում դեռ կորոշեն ՝ արդյո՞ք, սա անբարեխիղճ մրցակցություն է: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյան.«Կարծում եմ, որ այստեղ խնդիր կա, որովհետև այն տնտեսվարողը, որը բողոք է ներկայացրել հանձնաժողովին՝ գրանցելով ապրանքային նշանը, Մտավոր սեփականության գործակալությունում, դառնալով իրավատերը, սեփականատերը, փորձում է հակամրցակցային գործողություններ իրականացնել, փորձում է մրցակցությունը սահմանափակել, թույլ չտալ, որպեսզի մրցակից ընկերությունները իրացնեն այդ ապրանքատեսակը»:

Կռիվ է ընկել նաև տեղական դեղարտադրողների միջև: Այս դեպքում էլ նրանք չեն կարղոնաում այսպես ասենք կիսել Տաուֆոն աչքի կաթիլները: Դժգոհողը Լիկվորն է, բողոքում է՝ Ֆարմատեքի դեմ: «Լիկվորը» պնդում է, որ «Տաուֆոն» արտադրելու իրավունքն իրենն է, քանի որ ինքն է ն գրանցել այդ անվանումը, «Ֆարմատեքի» արտադրանքը շփոթության աստիճան նման է իրենց արտադրանքին: ՏՄՊՊՀ-ում վարույթ է հարուցել: Հարցը բողոքարկվել է նաև դատական կարգով, վճռաբեկ դատարանում «Լիկվորը» հաղթել է: ՏՄՊՊՀ-ում, կարծեք թե չեն կիսում Լիկվորի կարծիքը, նրանց իրավաբան Անահիտ Սարգսյանն ուսումնասիրել ու պարզել է՝ «Տաուֆոնը հայտնի է ամբողջ աշխարհում, «Լիկվոր» ընկերությունը չի հնարել այդ դեղը: Տաուֆոն արտադրվում է Գերմանիայում, Ֆրասնիայում, Վրաստանում, ԱՄԷ-ում, ինչպես նաև ԱՄՆ-ում»:

Համբուրգի սպառողների միության նախագահ Կաստելլո Էդդան Գերմանիայի հետ կապված կոնկրետ որևէ դեպք չի հիշում, սակայն, ընդգծում է՝ խնդիրն առողջության մասին է, ուստի և վերահսկողությունը պետք է ավելի խիստ լինի.«Եթե նույն անվանմամբ տարբեր արտադրողների արտադրած դեղամիջոց է շուկա դուրս գալիս, և եթե որևէ մեկի բաղադրության մեջ գտնվող տարրերը իրականի հետ չունեն ընդհանրություն, սա կարող է շատ մեծ վնաս հասցնել: Այս առումով արդեն սպառողների շահերի խնդիր է սա»:

Այնպես որ, չպետք է մոռանալ՝ ցանկացած պարգայում, խոսքը բոլորիս առողջության մասին է:

Back to top button