ԿարևորՀասարակություն

Զինվոր է զոհվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը, հայտնում են ԼՂՀ ՊՆ- ից։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ.Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:  ?Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

Back to top button