ԿարևորՏնտեսական

Գագիկ Մինասյան.«Կուտակային կենսաթոշակային օրենքում պարտադիր բաղադրիչի վերացումն անհնար է»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Օրենքում պարտադիր բաղադրիչի վերացումն անհնար է, քանի որ դա օրենքը կզրկի իր հիմնական առաքելությունից»,-այսօր նման տեսակետ է արտահայտել տեսանկյունից ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակի շուրջ ստեղծված հասարակակակն դժգոհությանը: Ցանկացած դեպքում, ըստ նրա, օրենքի ճակատագիրն առաջիկա օրերին կորոշի Սահմանադրական դատարանը: «Ինչպիսին էլ լինի մայր դատարանի որոշումը, այն պետք է լինի վերջնական»,-ասել է Մինասյանը: Նա խոսել է նաև ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող համախմբման գործընթացների մասին՝ որակելով դրանք առողջ և օգտական:

Երկրի քաղաքական գործընթացներն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարևորում է քաղաքական ցանկացած համախմբում՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ճակատներում, ուստի, ինչպես ասում է ողջում է ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի համախմբման քայլերը՝ որակելով դրանք միանգամայն առողջ և օգտակար:

«Որոշ ժամանակ անց ես կարծում եմ, որ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը այլընտրանք քաղաքական ուժին կտեղափոխեն ընդդիմադիր դաշտ, կամ էլ տեղի կունենա հակառակը»:

Մարտի 28-ին Սահմանադրական դատարանը կքննարկի ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի դիմումը կուտակային կենսաթոշակի օրենքի վերաբերյալ: Ըստ Մինասյանի՝ ինչպիսին էլ լինի մայր դատարանի որոշումը, այն պետք է լինի վերջնական բոլորիս համար: Ինչ վերաբերում է օրենքի շուրջ ստեղծված հասարակական դժգոհությանն , ապա Գագիկ Մինասյանը համոզված է՝ շատ շուտով մենք կունենանք այն իրավիճակը, որն ունեինք «ԱՊՊԱ-ի մասին օրենքի» ընդունման ժամանակ՝ սկզբում բոլորը դժգոհ էին, օրենքը կյանքի կոչելուց հետո տեղի ունեցավ հակառակը: Ինչ վերաբերում է վստահության բաղադրիչին. «Պետք է հասկանալ, որ խոսքը ոչ թե կառավարության , այլ պետության հանդեպ անվստահության մասին է, ինչն անընդունելի է»,-ասում է Գագիկ Մինասյանը:

Նրա պնդմամբ` կենսաթոշակային բարեփոխումների դրական արդյունքները մեզ երկար չեն սպասեցնի, ընդամենը 2-3 տարի և արդեն կվայելենք պտուղները:

Օրենքում փոփոխությունները չեն բացառվում, բայց խնդրահարույց պարտադիր բաղադրիչն, ըստ Մինասյանի, փոփոխության ենթակա չէ, քանի որ հիշյալ բաղադրիչի վերցումն օրենքը կզրկի իր հիմնական նպատակից ու առաքելությունից, դա մարդասիրությունն է: «Իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի տարակուսանքները վերանան և մարդիկ իրենց ապագան տեսնեն Հայաստանում»,-ասում է հանրապետական Գագիկ Մինասյանը՝ նշելով գործնական մի քանի քայլեր, որոնք կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է:

Back to top button