ԿարևորՔաղաքական

Ա. Հարությունյան. ԼՂՀ- ն ողջունել է ոչ միայն Ղրիմի, այլեւ՝ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հվ. Օսեթիայի ինքնորոշումը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ- Երեւան

«Հայաստանում չգիտեմ ինչպես ընկալվեց, բայց Արցախը ողջունում է ցանկացած ինքնորոշման ազատենչ պայքար»,- «Ռադիոլուրի» հետ բացառիկ  հարցազրուցում մեկնաբանելով Ղրիմի հարաքվեից հետո Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում կազմակերպված տոնակատությունը ասել է ԼՂՀ վարչապետ  Արա Հարությունյանը: «Ռադիոլուրի» ստեղծագործական խումբը այսօր է վերադարձել Արցախից և ձեզ ենք ներկայացնում Արցախյան շարքի առաջին ռեպորտաժը։

Մարտի 18-ին Կրեմլում մեծ շուքով ստորագրվեց Ղրիմի Հանրապետությունը եւ Սեւաստոպոլ քաղաքը  Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին  համաձայնագիրը: Նույն օրը Ղարաբաղում` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, տեղի  ունեցավ տոնական մեծ համերգ՝ նվիրված Ղրիմի ժողովրդի ինքնորոշմանը։ Իսկ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 17-ին ԼՂՀ ԱԳՆ- ն հայտարարություն  տարածեց,  որում ասվում էր, որ Ղրիմի Ինքնավար  Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը դիտարկում են  որպես ժողովուրդների  ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսեւորում։ Այնուհետեւ  Լեռնային  Ղարաբաղի  ԱԺ խմբակցություններն եւ պատգամավորական խումբը ողջունեցին Ղրիմի ժողովրդին՝ պատմական  հնարավորությունը իրականացնելու առթիվ։

Պաշտոնական Ղարաբաղի դիրքորոշում Հայասատանում միանշանակ չընկալվեց։ Քաղաքական գործիչները սկսեցին տարբեր մեկնաբանություններ հնչեցնել՝ մասնավորպես՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը  հայտարարեց, որ Ղարաբաղում Ղրիմի ինքնորոշմանը նվիրված տոնակատարության  ետևում տեսնում է Ռուսաստանին: 

«Հայաստանում չգիտեմ ինչպես ընկալվեց,բայց Արցախը ողջունում է յուրաքանչյուր ազատատենչ պայքար: Հայաստանում երևի շատ դժվար է հասկանալ,թե ինչ նշանակում ինքնորոշում,քանի որ այդ խնդիրը Հայաստանը չի ունեցել, ինչպես Արցախը:Մենք ողջունել ենք այն, որ Ղրիմի ժողովուրդը որոշել է ինչպես պետք է ապրի: Մենք ողջունել ենք Աբխազիայի, Օսեթիայի ,Կոսովոյի անկախությունը: ժողովրդավարությունը դա է ,այլ ոչ թե Մայդանում իրար կոտորելը: Ժողովրդավարությունը հանրաքվեով դիրքոշում արտահայտելն է»,- «Ռադիոլուրին» տված բացառիկ հարցազրույցում ասաց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։

«Ռադիոլուրի» դիտարկմանը թե ԼՂՀ-ի  նման արձագանքի հետևանքով Հայաստանում քաղաքագետները շտապեցին գնահատականներ հնչեցնել, որ հնարավոր այս քայլով  ԼՂՀ-ն ցանկանում  է  մտնել Ռուսաստանի կազմի մեջ  ու  մի քանի ամիս առաջ Զորի Բալայանի  նամակը, այսպես ասած, պատահական չէր, Արա Հարությունյանը նշեց. «Արդեն ձեռ առնել է դառնում։ Այնքան ենք դրա մասին խոսել: Ոչ մի քաղաքական ղեկավար,գործիչ իրավունք չունի ինքնուրույն բան արտահայտել։ Արցախի ժողովուրդը 88 թվականին սկսել է շարժումը և 91 թվականին Անկախության հռչակագրով արտահայտել է իր կարծիքը»։- ասաց։

Սա պաշտոնական տեսակետն էր, իսկ ի՞նչ են մտածում աշխարհաքաղաքական զարգացումների մասին ԼՂՀ շարքային քաղաքացիները։ Հարցրեցիք՝ արդյո՞ք Ղրիմի ինքնորոշման առթիվ անցկացված տոնախմբությունը այլ  ենթատեքստ ունի, ասենք՝ օրերից մի օր ԼՂՀ  ժողովուրդը ցանկություն հայտնի միանալու  Ռուսատանին։ Երբ  հարցս  հնչեցնում  էի՝ զրուցակիցներս զարմացած հայացքով նայում էին ինձ:  70- ամյա մի ծերունի էլ պարզապես հայտարարեց. նման բան միայն հայաստանցիների մտքով կանցնի։ «Ղարաբաղը լինելու է մարզ Հայաստանի կազմի մեջ»,- ասաց նա։

Back to top button