Հասարակություն

Քրեական դատավարության նոր օրենսգիրքը սահմանում է առանցքային փոփոխություններ

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակվել է երեք տարի: Նախագիծը, ըստ այն մշակած աշխատանքային խմբի, երկու տասնյակ երկրների փորձի ուսումնասիրման արդյունք է: Նախագիծն այժմ գտնվում է  Աժ պետաիրավական հարցերի  հանձնաժողովում:  Քրեական դատավարության օրենսգիրքը մշակած աշխատանքային խմբի անդամ, երդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցուրմ նշում է, որ 2010 թվականից մշակվմղ ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը չի  կարող ասել, որ իդեալական է, սակայն հաջողված է:

Վերջինս թվարկում է  մի քանի առանցքային փոխություններ, որոնք չեն ներառված գործող օրենսգրքում: Օրինակ՝ նոր  օրենսգրքով  կալանք սահմանվում է այն դեպքում, եթե մյուս միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Նախատեսվել է այլընտրանքային խափանման միջոցների ավելի լայն շրջանական՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, երաշխավորագիր, դաստիարակչական, զինվորական հսկողության հանձնելը, որոնք կարող են կիրառվել նաև համակցության մեջ, ասում է փոխնախարարը։

Արման Թաթոյանը նշում է, որ այսուհետ պետք է հստակ պատճառաբանվի, թե ինչու է անհրաժեշտ կալանքը երկարացնել: Օրինակ՝ 1 ամիս ժամկետ է տրվել  տվել սկզբնական կալանքի համար եւ եթե քննիչը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացնում, ապա պետք է հիմնավորի քրեական հետապնդում իրականցնելու անհրաժեշտությունը և ներկայացնի, թե ինչ գործողություններ է կատարել մինչ այդ պահը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ձերբակալությանը։ Եթե ձերբակալման ժամանակ կոպիտ խախտումներ են լինում, ապա դա դատարանում հայցի մերժման հիմք է հանադիսանում։ Մասնավորապես՝ եթե անձը  ձերբակալվելու պահին բանավոր, ապա նաև գրավոր չի տեղեկացվել իր իրավունքների և առաջադրվող մեղադրանքի մասին կամ նրան փաստաբանի, բժշկի օգնությունից օգտվելու հնարավորություն չի տրվել, ապա  կարող է դիտարկվել որպես հայցը մերժելու հիմք։

Հաջորդ առանցքային փոփոխությունը, որ տեղ է գտել նոր օրենսգրքում, գրավի ինստիտուտն է։ Օրինակ՝ գործող դատավարական օրենսգրքով գրավը կապվում է միայն կալանքի հետ։ Այսինքն՝ գրավի միջնարդություն կարող են ներկայացնել այն ժամանակ, երբ կա դատարանի կողմից կալանավորելու որոշում։ Նոր օրեսգրքով գրավը չի կապվում կալանքի հետ։

Փոխնախարար Արման Թաթոյանի խոսքով՝ հնարավոր է նաև գրանցվեն դեպքեր, երբ անձի կատարած հանացագործությունն այնքան էլ ծանր չէ, բայց համապատասխան մարմինները չեն կարողացել ապահովել պատշաճ վարքագիծ, հետեւաբար նա գրավի դիմաց ազատության մեջ չի հայտնվի։

«Ռադիոլուրի դիտարկմանը, թե եղել են դեպքեր, երբ անձը դրսեւորում է պատշաճ վարքագիծ, պատրաստ է գրավ մուծել, սակայն դատարանը դրսեւորել է կամայական մոտեցում, Արման Թաթայանը ոչինչ չբացառեց՝ ասելով, որ կա մտավախություն, որ այս փոփոխությունները հնարավոր է գործնականում այլ կերպ կիրառվեն։

 

Back to top button