Տնտեսական

Քաղաքային ուղեւորափոխադրողներն ակնկալում են ուղեվարձի բարձրացում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի առկա վիճակից բողոքում են ոչ միայն ուղևորները, այլ նաև ուղևորափոխադրողները: Վերջիններս այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կրկին դժգոհել են ուղեվարձի գործող 100 դրամ սակագնից և պնդել են դրա բարձրացման անհրաժեշտության մասին, հակառակ պարագայում ոլորտում զբաղվող ընկերությոնները կարող են լուծարվել, դրանց մի մասը արդեն իսկ սկսել է սնանկացման գործընթացը: 

Մինչև վերջերս մայրաքաղաքում չէր գործում 23 երթուղի, օրերս նրանց թիվը ավելացավ ևս 7-ով, այսօր հայտարարեց ՀՀ փոխադրող ընկերությունների միության անդամ Հրանտ Եղիազարյանը։ Առկա պայմաններում շատ երթուղիներ կորցնում են իրենց եկամտաբերությունը ինչպես ուղևորների պակասի, այնպես էլ վառելիքի, պահեստամասերի և այլ ծախսերի զգալի ավելացման պատճառով։ Արդյունքում՝ ընկերությունները փակում են ոչ եկամտաբեր երթուղիները՝ կենտրոնանալով դեռ գումար բերող գծերի շահագործման վրա:

Հրանտ Եղիազարյանը նշեց, որ ոլորտը կաթվածից փրկելու համար դիմել են երկրի իշխանություններին, քաղաքապետին: Արդեն ապրիլի 4-ին կգումարվի  քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի նիստը, որից ուղևորափոխադրողները մի ակնկալիք ունեն՝  ուղևարձի թանկացման վերաբերյալ որոշման ընդունում։  Ողևորափոխադրողների համար ընդունելի է 150 դրամ ուղևարձ և քաղաքային բյուջեից 50 դրամ համավճար սկզբունքը։

Back to top button