ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահը կմասնակցի Միջուկային անվտանգության գագաթաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին:

Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանրապետության նախագահը Նիդերլանդներում հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Back to top button