Մշակույթ

Հայ արվեստագետի քրիստոնեական ճարտարապետության մասին աշխատությունը արժանացել է ԵՄ մրցանակի

Ռուսաստանի Արվեստագիտության պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանի «Անդրկովկասի երկրների 7- րդ դարի եկեղեցական ճարտարապետությունը. ավանդույթների ձեւավորում եւ զարգացում» քառահատոր աշխատությունն արժանացել է Եվրամիության մշակութային ժառանգության Europa Nostra հեղինակավոր մրցանակին։

«Ժյուրին տպավորված էր այս գիտական հետազոտության եւ վերլուծության հրատապ նշանակությամբ։ Հետազոտությունն ընդգրկում է 7- րդ դարի ընթացքում Հարավային Կովկասում քրիստոնեական ճարտարապետության համալիր զարգացումը, որոշում է ժամանակագրությունը եւ առանձնացնում տարածաշրջանում եւ Եվրոպայի այլ վայրերում  միջնադարյան սրբապատկերման սկզբունքները։ Մեթոդոլոգիայի ճշգրտությունը եւ այս հետազոտությունների խորությունը օրինակելի է»,- ասված է ՌԴ մշակույթի նախարարության կայքում։

Europa Nostra մրցանակը ԵՄ կողմից հիմնվել է 2002 թվականին։ 2008 թվականին մրցանակը հանձնվել էր Հարավային Կովկասում քրիստոնեկանան ճարտարապետությանը նվիրված մեկ այլ աշխատության, որը կրկին հեղինակվել էր Մոսկվայում՝ Արվեստագիտության պետական ինստիտուտում։

Back to top button