Հասարակություն

«Դեմ եմ»- ը անցկացրեց հերթական հանրահավաքը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որը նախաձռնել էր «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը: Կենսաթոշակների կուտակային բաղադրիչի դեմ այս հանրահավաքին այսօր միացան նաեւ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները, որոնք իրենց ելույթներում փորձեցին չքաղաքականացնել հանրահավաքը:

Հանրահավաքից արդեն պարզ է, որ «Դեմ եմ» նախաձեռնության մասնակիցներն արդեն ունեն նաեւ, այսպես ասենք, իրենց ներկայացուցչական վանկարկումը. «Մենք ենք տերը մեր երկրի»։ «Դեմ եմ»- ի մասնակիցները համոզված են. որ իրենց պայքարը ավարտվելու է հաղթանակով, քանի որ բազմաթիվ կոլեկտիվներ միանում են շարժմանը:

«Դեմ եմ»- ի նախաձեռնողներն այսօր հայտարարեցին, որ մինչեւ մարտի 28-ը էլի միջոցառումներ կկազմակերպեն, իսկ մինչ այդ հանրահավաքն այսօր եզրափակվեց երթով: Քաղաքի կենտրոնական փողոցներում պահանջները հնչեցնելոց հետո երթի մասնակիցները կրկին վերադարձան Ազատության հրապարակ: 

Back to top button