Մշակույթ

Արա Շիրազը վերջին հանգրվանը գտավ քաղաքային պանթեոնում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ընկերները, բարեկամներն ու պարզապես Արա Շիրազի արվեստի երկրպագուներն այսօր վերջին հրաժեշտը տվեցին ժողովրդական նկարիչ, Խորհրդային Հայաստանի և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների դափնեկիր ականավոր քանդակագործին։ Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին էր ու թեև ծնողների ուղին չընտրեց, բայց արվեստից հեռու էլ լինել չէր կարող: Որպես ինքնաարտահայտման միջոց նա ընտրեց քանդակը: Նրա գործերին կարելի է հանդիպել ամենուրեք` Հայաստանի տարբեր անկյուններում,  Ժամանակակից արվեստի թանգարանում, Երևանի այգիներում:

Անվանի քանդակագործը մահացել է մարտի 18-ին` 73 տարեկան հասակում: Արա Շիրազի հուղարկավորել են Երևանի քաղաքային պանթեոնում:

Back to top button