Տնտեսական

Այս պահին դեպի Մաքսային միություն շտապել պետք չէ. Գործատուների միության նախագահի խորհուրդը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ռուս-ուկրաինական վերջին զարգացումների առումով Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարցում է, որ Հայաստանին պետք է առավել ճկուն քաղաքականության որդեգրել։ Նրա համոզմամբ՝  այս պահին դեպի Մաքսային միություն շտապել պետք չէ, ավելին ՝ ինտեգրման  գործընթացը  հնարավորինս պետք է երկարաձգել՝ գոնե հասկանալու համար, թե մոտավորապես ինչ հանգրվանի կբերեն աշխարհաքաղաքական զարգացումները: Պետք է փնտրել նոր շուկաներ, նոր տնտեսական հարաբերույթյուններ, կարծում է նա։

Ըստ Գագիկ Մակարյանի՝  Հայաստանի իշխանությունները պետք առավել մեծ ուշադրություն և նախձեռնողականաություն ցուցաբերեն  Իրանի հետ հարաբերությունների զարգացամանը, ինչը կարող է դառնալ տարածաշրջանում հավասարակշությունն ապահովվող լուրջ գործոն։ 

 

Back to top button