Հասարակություն

«Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի համառեժիսորը բոյկոտել է ՀՀ պետական մրցանակը

«Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի համառեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Ելենա Ֆետիսովան բոյկոտ է հայտարարել ֆիլմին շնորհվելիք Հայաստանի պետական մրցանակին՝ Ղրիմի հանրաքվեի հարցով ՀՀ-ի քաղաքական դիրքորոշման պատճառով, հայտնում է Armenia Today-ը՝ հղում անելով comments-ին:

Նա ներկա չի գտնվի մրցանակի հանձնման արարողությանը, որը տեղի կունենա Հայաստանում: Ֆետիսովան հրաժարվել է նաև կից գումարային պարգևից՝ խնդրելով, որ դա տրամադրեն Հայաստանի որբերի կարիքներին: Նա ասել է, որ իր կարծիքով՝ Ղրիմի հանրաքվեն միջազգային իրավակարգի խախտում է, սպառնալիք Ուկրաինայի և ամբողջ աշխարհի բնակչության բարօրությանը: Այս մասին Ֆետիսովան հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում: Նա նշել է, թե վստահ է, որ ինքը՝ Սերգեյ Փարաջանովը, ևս այդպես կվարվեր:

Մրցանակի հանձնումը նախատեսված է այսօր՝ մարտի 21-ին: «Փարաջանովը» ուկրաինա-ֆրանսա-վրացա-հայկական համատեղ արտադրության ֆիլմ է՝  1 մլն 980 հազար եվրո բյուջեով:

Back to top button