Հասարակություն

Վերակառուցվելու է Արցախի Շահումյանի շրջանի գյուղերը եւ Հայաստանի Վարդենիս քաղաքի հետ կապող ճանապարհը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Պետական միջոցներով վերակառուցվելու է Արցախի Շահումյանի շրջանի գյուղերը եւ Հայաստանի Վարդենիս քաղաքի հետ կապող ճանապարհը: Դրա վերաբերյալ ԼՂՀ նախագահի հանձնարականը կա: Այս մասին Քարվաճառ քաղաքում հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Կառուցվող Մարտակետ- Վարդենիս ճանապարհով Վարդենիս հասնելու համար մարդիկ կրկնակի ճանապարհ պիտի անցնեն: Գործող մոտ երեսուն կմ-ոց ճանապարհը հիմա անբարեկարգ վիճակում է և դրա վերակառուցումը քարվաճառցիների համար, որոնց տնտեսական կապերը Վարդենիսի հետ է սպասված լուր էր: Ըստ ԼՂՀ վարչապետի ճանապարհը լինելու է հողային: Այս ճանապարհին զուգահեռ է կառուցվելու Վարդենիս –Հաթերք բարձրավոլտ էլեկտրական  գիծը, որը   Շահումյանի շրջանի գյուղերում կայուն էլեկտրամատակարաման հարցն է լուծելու նաև նոր տնտեսական հնարավություններ է ընձեռելու: Շրջանում փոքր ՀԷԿ- երի շինարարություն է նախատեսվում:

ԼՂՀ կառավարությունը նախատեսում է նոր տարվանից Գյուղերում բնակարանաշինության աջակցության ծրագիր սկսել: Այս մասին հայտարարել է վարչապետ Արա Հարությունյանը: Գյուղերում տուն կառուցողները կամ արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ կստանան, կամ դրամաշնորհներ:  Այդ կերպ փորձ կարվի լուծել  բնակարանային խնդիրը գյուղերում: Ծրագիրը փորձարկվելու է նաև Շահումյանի շրջանում:

Շարունակական է լինելու գյուղերում բնակարանների վերանորոգման համար շինանյութերի տրամադրման գործընթացը:

Back to top button