ԿարևորՄշակույթ

Ս. Սարգսյան. Ժամանակակիցներիս պարտքն է ունենալ սեփական դիրքորոշում

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի Պետական մրցանակներ են շնորհվել` գրականության եւ հրապարակախոսության ոլորտում Էդվարդ Միլիտոնյանին` «Է» բանաստեղծությունների ժողովածուի համար, երաժշտության ոլորտում Տիգրան Մանսուրյանին՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործության համար»: Կերպարվեստում պետական մրցանակի է արժանացել Աշոտ Ավագյանը` Մատենադարանի նորակառույց մասնաշենքի գիտաժողովների դահլիճի «Մաշտոց» որմնանկարի համար: Պետական մրցանակի արժանացել է նաեւ «Մատենադարանի» նոր մասնաշենքի ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում մրցանակ է վաստակել նաեւ ճարտարապետ Արտակ Ղուլյանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի համար: Սամվել Շուքուրյանն ու կանադացի մեր հայրենակից Երվանդ Զորյանը աչքի են ընկել ճշգրիտ գիտությունների բնագավառի իրենց աշխատանքի համար: Հումանիտար եւ հասարակական գիտությունների բնագավառում մրցանակի է արժանացել Հրաչիկ Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատությունը:

«Իհարկե, արվեստի գործերի իրական դատավորը ժամանակն է, բայց  ժամանակակիցներիս պարտքն է ունենալ սեփական դիրքորոշում ու վերաբերմունք` տալով գնահատական»,- Պետական մրցանակի շնորհման ժամանակ նշել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ «Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի համառեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Ելենա Ֆետիսովայի՝ այս միջոցառումը բոյկոտելու հայտարարությանը։ Այն կապված էր Ղրիմի հանրաքվեի հարցով ՀՀ-ի քաղաքական դիրքորոշման հետ։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/03/210314priz.mp3
ՀՀ նախագահի խոսքը՝ կապված «Փարաջանով» ֆիլմի համառեժիսորի հայտարարության հետ

 

Back to top button