Տնտեսական

Շիրակում նկատվում է արդյունաբերության 3,4% նվազում

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Մարտի 20-ին Շիրակի մարզի 2 տասնյակից ավելի գործարարների հետ հանդիպում են ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության եւ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական բյուջետային հանձնաժոովի անդամները, ծանոթացել մարզի գործարարներին հուզող խնդիրներին՝ ցանկություն ունենալով  ուսումնասիրել տեղի արդյունաբերական պոտենցյալն ու կազմել հետագա արդյունավետ գործունեության ծրագրեր:

Հայաստանի երկրորդ քաղաքն այս տարի եւս արդյունաբերության ոլորտում գրանցել է ցուցանիշի նվազում՝ 3,4% -ով:  Հանդիպման ընթացքում տեղի գործարարները բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, հայրենական ապրանարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ խոստացել, որ կքննարկվի յուրաքանչյուր առաջարկ ու կներկայացվի հանրապետության վարչապետին։

Back to top button