ԵՄ- ն Ուկրաինայի հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը


Բրյուսելում այսօր Ուկրաինան և Եվրամիությունը ստորագրել են Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Փաստաթուղթն ստորագրել են Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ուկրաինական կողմից՝ վարչապետ Արսենի Յացենյուկը:Հ
աջորդաբար այբենական կարգով Կիևի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են նաև Եվրամիության անդամ 28 երկրների առաջնորդները: Փաստաթղթում նշվում է , որ կողմերը կակտիվացնեն քաղաքական երկխոսությունը, կհամագործակցեն անվտանգության, արդարադատության և մարդու իրավունքների բնագավառներում, կընլայնեն համագործակցությունը արտաքին քաղաքականության մեջ:
Եվրամիությունն ու Ուկրաինան կմեկտեղեն ջանքերը հակամարտությունների կանխարգելման, ժողովրդավարական զարգացման, զինաթափման և ահաբեկչության դեմ պայքարում: Փաստաթղթի տնտեսական մասը ստորագրվելու է Ուկրաինայում մայիսի վերջին կայանալից նախագահական ընտրություններից հետո: Պաշտոնական Մոսկվան արդեն արձագանքելէ. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ասոցացման համաձայնագրի ստորագրումն անվանել է աշխարհաքաղաքական խաղ:
Ղրիմի իրադարձությունների ֆոնին Եվրամիությունը Ասոցացման համաձայնագրերը շտապ կարգով կստորագրի նաև Մոլդովայի և Վրաստանի հետ: Քիշնևի և Թբիլիսիի հետ փաստաթղթի ստարագրումը ծրագրված էր 2014 թվականի վերջին, ակայն այսօր Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտնել է, որ համաձայնագրերը կստորագրվեն հունիսից ոչ ուշ: