ԿարևորՔաղաքական

Բակո Սահակյան. Համապարփակ լուծումն անհնար է առանց ԼՂՀ մասնակցության

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

«Մենք պետք է շարունակենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը, քանի որ նույնիսկ հարաբերական խաղաղությունը շատ ավելի գերադասելի է լայնամասշտաբ պատերազմից»,- հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը Արցախի պետական համալսարանի ուսանողության հետ հանդիման ժամանակ։

ԼՂՀ ղեկավարը նաև նշել է, որ դա չի նշանակում, որ ի վիճակի եւ վճռական չեն պաշտպանելու Արցախի անկախությունն ու ազատությունը՝ կասեցնելով հակառակորդի ցանկացած ոտնձգություն: «Ուղղակի յուրաքանչյուր նորմալ հասարակություն, անցնելով պատերազմի միջով, տեսնելով ավերածություններ ու կրելով զրկանքներ, չի ցանկանա, որ այն նորից կրկնվի»,- ասել է Բակո Սահակյանը։

Նախագահը նաև անդրադարձել է բանակցային գործընթացին՝ ընդգծելով, որ առանց խաղաղ գործընթացի բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության՝ անհնարին կլինի հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման: «Մենք հետեւողական ենք լինելու բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներում՝ ակտիվ գործունեություն ծավալելով շահագրգիռ բոլոր ատյաններում»,- ասել է Բակո Սահակյանը։

Բակո Սահակյանը անցյալի վերադարձի հնարավորության մասին

Back to top button