Միջազգային

ԱՄՆ 9 պաշտոնատար անձանց և Կոնգրեսի անդամների մուտքն այսուհետ արգելված է ՌԴ

Միացյալ Նահագների 9 պաշտոնատար անձանց և Կոնգրեսի անդամների մուտքն այսուհետ արգելված է Ռուսաստանի Դաշնություն: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հրապարակել է  նրանց անունները: Այդպիսով Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ-ի կողմից 20 ռուսաստանցի քաղաքական գործիչների, պատգամավորների և «Օզերո» կոոպերատիվի անդամների նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, որոնց մասին նույն օրը հայտարարության հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ցանկը հրապարակվել է Օբամայի ելույթից րոպեներ անց: Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի կողմից պաշտժամիջոցներ են սահմանվել՝ ի պատասխան ԱՄՆ վարչակազմի կողմից ՌԴ մի շարք պետական գործիչների և Դաշնային ժողովի պատգամավորների նկատմամբ Ղրիմի հանրաքվեին աջակցելու համար մարտի 17-ին սահմանված պատժամիջոցների:

Back to top button